Էկոլոգիա

Համամոլորակային բնապահպանական խնդիրներ. 

Մինչ անցնեմ բուն թեմային եւ խոսեմ համամարդկային խնդիրների մասին, կսահմանաեմ թե ինչ է նշանակում համամարդկային հիմնախնդիր:  Համամարդկային են այն խնդիրները, որոնք ընդգրկում են ողջ երկրագունդը և մարդկությունը, սպառնում նրանց ներկային ու ապագային, և դրանց լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների ու գործողությունների միասնությունը: Հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհը ապրում է գլոբալիզացիա, ապա համամարդկային խնդիրների տարածման խնդիրը ավելի է մեծանում:

Համամոլորակային հիմնախնդիրները պատահական չեն առաջացել, դրանց առաջացմանը նպաստել են որոշ խնդիրներ, որոնք մինչ օրս դեռ վերջնական լուծում չեն ստացել: Բազմաթիվ համամոլորակայնի հիմնախնդրից է ջրի հիմնախնդիրը:

<<Ջուրը կյանքը>> այս ասածվածքը գիտենք բոլորս, բայց ոչ բոլորս ենք հասկանում դրա լրջությունը:

Թեև հսկայական է երկրագնդի ջրային զանգվածը (1.4մլրդխկմ), սակայն դրա մեծ մասը աղի է պիտանի չէ մարդու կողմից օգտագործման համար: Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի 2.5%ը,ընդ որում դրա միայն մի մասն է պիտանի խմելու համար:

Երկրի վրա եղած ջրիընդհանուր քանակը չիփոխվում և անընդհատշարժման մեջ է: Եթե երկրագնդի վրա թափվող ջրի քանակը հավասարաչափ բաշխենք դրա մակերեսի վրա, ապա կստացվի 1020 մմ հաստության մի  շերտ:

Քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն և միջազգային հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոն: Թեպետ այդ ռեսուրսը համարվում է վերականգնվող, բայց նրա պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքին, որովհետև գնալով ավելի շատ են աղտոտվում և կորցնում իրենց պիտանելիությունը,մեծանում են նրա օգտագործման ծավալները, թուլանում է վերարտադրությունը: Քաղցրահամ ջուրը սահմանափակ ևխոցելի ռեսուրս է:

Որպեսզի կանխենք հետագայում ջրի դիֆիցիտը անհրաժեշտ է բարձրացնել նրա օգտագործաման արդյունավետությունը: Փաստն այն է, որ ջրի հիմնախնդիրը արդեն հավասրվել է կլիմայի գլոբալ տաքացոման խնդրին:

Մեր օրերում խմելու ջուրը կանգնել է մեծ խնդիրի առաջ: Շատ երկրներ նույնիսկ չունեն խմելու ջուր եւ ստիպված են օգտվել այլըտրանքից: Այսօր ջուրն էլ նավթի նման թանկ է եւ պետքական: Այս խնդրից սակայն Հայաստանը փոքր-ինչ դուրս է եկել:

Հայաստանը այն միակ երկրներից է, որտեղ կարող ենք ծորակը բացել եւ ջուր խմել առանց վախի զգացումի: Միակ երկրին է, որն ունի այդքան շատ ցայտաղբյուր,որոնք հոսում եմ ամառ թե ձմեռ: Այստեղ ծառանում է նաեւ խնայողության խնդիրը, որը պետք է կատարի յուրաքանչյուր քաղաքացի, որպեսզի ժամանակ անց չծառեցնենք ջրի հիմնախնդիրը:

Ամենակարեւորը ջուրը պետք է օգտագործեք արդյունավետ եւ խնայողաբար:

Օգտագործված գրականության ցանկ.

Հայաստանի էներգետիկայի ապագան

Էներգիան լինում է ավանդական եւ այլընտրանքային: Ավանադական կարելի է անվանել այն էներգիակիրներին, որոնք արդյունավետ են, ոչ մատչելի եւ վնաս են հասցում բնությանը, օրիանակ՝ ատոմակայանններ: Այլըտրանքային են այն էներգիակիրները որոնք այդքան էլ արդյունավետ չեն, մատչելի են, չեն հասցնում վնաս բնությանը, օրինակ՝ արեւի էներգիա,քամու էներգիա եւ այլն: Ընտրություն կարող է կատարել յուրաքանչյուր պետություն ցանկանում է արդյունավետ բայց վասակար, թե անարդյունավետ բայց բնական:

Աշխարհում էներգիայի մեծ մասը տալիս են Հէկ-երը, հետո նոր ատոմակայանները եւ այդպես շարունակ: Ատոմակայաների թվով առաջինը ԱՄՆ է, եւ նա կարողանում է ապահովել իրեն էներգիայով եւ իհարկե ունի ռեսուրսներ: Ի տարբերություն ԱՄՆ-ի Հայաստանը չունի ռեսուռսներ, բայց ունի ատոմակայան: Ներմուծում է ամբողջ հումքը, ի դեմս դրան աշխատում է ատոմակայանի ընդհամենը մեկ բլոգը: Եւ միայն ատոմակայանի տնօրենը գիտի անցած է պիտանելիության ժամկետը թե՞ ոչ: Սա ցավալի խնդիր է առաջին հերթին էներգետիկայի նախարարության համար, քանի-որ ինչպես գիտենք ատոմակայանները շահագործվում են հատուկ ժամկետով, ժամկետից դուրս օգտագործումը մեծ վնաս կարող է հասցնել:  Բացի ատոմակայաններից Հայաստանը էներգիա ստանում է նաեւ Հէկ-երից, որոնք այստեղ շատ մեծ թիվ են կազմում: Հէկ-երի շահագործումը ավելի մատչելի է եւ համեմատաբար անվնաս:

Հայաստանը ունի արեւադարձային կլիմա, ինչը թույլ է տալիս օգտագործել այլըտրանքային էներգիա: Ավելի կոնկրետ արեւի էներգիա: Իհարկե միայն արեւի էներգիայով չենք կարող սպառել պահանջարկը, բայց այնուամենայինիվ մենք այն երկրներից ենք, որը կարող է թույլ տար իրեն նման <<շռայլություն>>: Սակայն կա ընդհամենը մեկ խնդիր մեր աշխարհագրական դիրքը այդքան էլ հարամար չէ արեւային էներգիայի կայաններ կառուցելու համար այն լեռնային է:  Միեւնույն ժամանակ ունենք նաեւ հարթավայրեր, դաշտավայրեր, որոնք կարող ենք ռացիոնալ օգտագործել: Արեւային էներգիայի մեկ այլ խնդիր էլ կա՝ ինչ՞ անել եթե պակասում է արեւի լույսը: Սրա մասին արդեն գիտնակաները հոգացել են: Ստեղծվել են հիբրիդային համակարգեր, որոնք արդեն իսկ օգտագործվում են Չինաստանը եւ Գերմանիան:

Ամբողջացնելով ներկայացնեմ Հայաստանի էներգետիկայի ապագան՝ առանց ատոմակայանի, այլըտրանքյին էներգիս, Հէկ-եր, Ջրէկ-ներ: Սակայն մինչ այս նախագծերը կազմելը առաջին հերթին հարկավոր է Էներգետիկայի նախարարին <<արթնացնել>>, կամ նոր ընտրություններ կազմակերպել:

 

ԳՄՕ-ները, որպես կոսմետիկա

GIF-GeneticallyModifiedFood-poster

70-ական թվականների սկզբից արագ տեմպերով սկսեց զարգանալ ռեկոմբինատ ԴՆԹ-ի տեխնոլոգիան, և ստեղծվեց նոր ուղղություն մոլոկուլյար գենետիկայում` Գենային ինժեներիան:Գենային ինժեներիայի մեթոդները հնարավորություն էին տալիս կենդանի օրգանիզմներում տեղագրել այնպիսի գենետիկական ծրագրեր, որոնք ավելի ցանկալի էին և գիտության մեջ և պրակտիկայի համար: Գենային ինժեներիայի կարևոր նպատակներից մեկը եղավ նոր տրանսգեն բույսրի և կենդանիների ստեղծումը: Նորաստեղծ օրգանիզմները, որոնց մեջ տեղագրել էին օտար գեներ, անվանեցին տրանսգեն կամ գենետիկորոն ձևափոխված օրգանիզմներ: Գենային ինժեներիայի մեթոդների օգնությամբ ստեղծվեցին լայն հնարավորություններ շատ ավելի գերազանցող սելեկցիոներների հնարավորությունները բույսերի նոր սորտեր և կենդանիների նոր ցեղատեսակներ ստանալու համար:

gmo_640x0_rozmiar-niestandardowy

Երբ օգտվում ես այս, կամ այն մթերային խանութից, տեսնեւմ ես շատ գեղեցիկ մրգեր, բանջարեղեններ: Առաջին հայացքից շատ համեղ են թվում, երբ գնում եւ համտեսում ես հակսանում ես, որ այստեղ մի բան այն չէ: Եւ գիտակից մարդիկ միանգամից հասկանում են, որ այնտեղ օգտագործվել է ԳՄՕ կոչվածը: Ես ինքս եղել եմ <<զոհ>>: Գնեցի մանդարին եւ հասկացա, որ այն նախ եւ առաջ մանդարինի համար չափից դուրս մեծ է, ինչեւէ համտեսեցի այն: Ավելի շատ նարինջի էր նման, ուներ նույն համը: Այն ինձ դուր չեկավ, չնայած ճանաչում եմ այնպիսի մարդկանց, ովքեր նախընտրում են հենց այդպիսի մթերք, որոնք <<խառնած>> (հենց այսպես են ասում մարդիկ ԳՄՕ օգտագործած մթերքին) են լինում իրար:

10257188-gmo-applegrape

Ինչեւէ անրադառնամ ԳՄՕ ի հանդեպ իմ կարծիքին: Կարդալով մի քանի հոդվածներ, ինձ ավելի քան պարզ դարձավ ԳՄՕ կոչվածը: Եւ զարմացա նրանից, որ կար մեկ հետազոտություն, որ ցույց էր տալիս` ընդհամենը երկու պետություն էր, որ դեմ էր դրանց օգտագործմանը, դրանք էին ԱՄՆ-ն, Կանադան: Հայաստանյան շուկայում ես շատ եմ հանդիպում կոսմետիկա օգտագործած մթերքին: Իմ տեսանկյունից դա այդքան էլ լավ չէ: Իհարկե տեսքը կարևոր է, բայց համը միեւնույն է բնականից լավը չէ , բացի այդ ասվում է, որ այն առաջացնում է շատ հիվանդություններ: Սակայն երբ շուկայում տեսնում ես այդ գեղեցիկ և ախորժալի, դրանք քեզ գրավում են և դու ինքնաբերաբար վերցնում ես հենց այդ մրգերը: Ինձ մոտ շատ է պատահել այդպիսի դեպքեր, սակայն եթե շուկայում լինի միայն բնականը, ապա մենք կօգտվենք միայն բնականից:

GMO_corn

Ես չեմ օգտագործել, չեմ օգտագործում եւ չեմ օգտագործի պարարտանյութով մթերք: Եվ շարժվում եմ <<բնականից լավը չկա>> ժողովրդական խոսքից:

Կենդանիների և Բույսերի պահպանություն

Արգելոցներ

Բույսերը, կենդանիները` նրանք են մեր շրջապատող աշխարհը: Մի պահ պատկերացնենք, որ ոչնչացվել են բոլոր կենդանիները և բույսերը: Արդյոք այդ ժամանակ կյանք կլինի: Իհարկե` ոչ: Հայաստանում հատկապես շատ են ոչնչացվում կեդանիները մարդկանց շնորհիվ: Շատերը գնում են որսի և խլում մի քանի կենդանու կյանք, դրանով վնասելում ոչ միայն այդ կենդանիներին այլ նաև իրենց: Շատ լավ է, որ Հայաստանում, և ոչ միայն Հայաստանում, կան հատուկ վայրեր, որտեղ պահվում են ոչնչացվող թե կենդանիներ և թե բույսեր:

Բնության պահպանությունը պետական և հասարակական միջոցառումների համալիր է, որի նպատակն է պահպանել բնական հարստությունները, նպաստել դրանց վերարտադրմանը, ապահովել խելամիտ և արդյունավետ օգտագործումը, կանխել բնության վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցությունները:

Բնության պահպանության միջոցառումներից են բնական հարստությունների օգտագործման կարգավորումը, ջրամբարների և օդի պահպանումը աղտոտվածությունից, կենսաբազմազանության պահպանումը՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծմամբ, բնության առանձին հուշարձանների պահպանումը:

Բնության հատուկ պահպանվող տարածքները բնատարածքներ և առանձին բնական օբյեկտներ են, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջապահական, պատմամշակութային, ռեկրեացիոն, գեղագիտական արժեք են ներկայացնում և լրիվ կամ մասամբ, ժամանակավորապես կամ մշտապես ենթակա չեն տնտեսական շահագործման ու քաղաքացիական շրջանառության, և դրանց օգտագործման համար կա հատուկ օրենք:

Բնության հատուկ պահպանվող տարածքներն են` արգելավայր, ազգային պարկ, արգելոց, բնության հուշարձան, ցամաքային և ծովային պահպանվող լանդշաֆտ, կառավարվող պաշարներով պահպանվող տարածք:

Արգելոց

Արգելոցն ունի ամենաբարձր կարգավիճակը: Արգելոցում բացառվում է մարդու տնտեսական գործունեությունը, և նույնիսկ արգելվում է մարդու մուտքը: Արգելոցի շուրջը ձգվում է առնվազն 1 կմ լայնությամբ արգելագոտի, որը պահպանում է արգելոցի բուն տարածքը:

Արգելավայր

Ի տարբերություն արգելոցի՝ արգելավայրը կարող է լինել ժամանակավոր կամ մշտական և ունի ավելի ցածր կարգավիճակ: Արգելավայրերն ստեղծվում են որսի կենդանիների պահպանման, բազմացման և որսի կազմակերպման նպատակով:

Ազգային պարկ

Ի տարբերություն արգելոցների և արգելավայրերի՝ ազգային պարկերը կազմակերպվում են բնության եզակի արժեք ներկայացնող բնական օբյեկտների և գեղատեսիլ վայրերի շուրջը, որտեղ միջավայրը պետք է պահպանվի բնականին մոտ վիճակում: Այստեղ բնության պահպանությունը համատեղվում է բնակչության զբոսաշրջության և հանգստի կազմակերպման հետ:

Այսօրվա իմ թեման արգելոցներն են, որոնք վերջին տարիներին մեծ դեր են խաղում համամարդկային կյաքնում:

Հայաստանի Հանրապետությունում կա 3 արգելոց՝ Խոսրովի, Էրեբունու, Շիկահողի:

Խոսրովի արգելոց

Խոսրովի արգելոցը կազմավորվել է 1958 թ. Հարավային Հայաստանի բնական համալիրների պահպանման համար: Մակերեսը 29126 հա է, որից անտառայինը՝ 9446 հա: Արգելոցի սահմաններում հանդիպում է բույսերի 1800 :Կան հազվագյուտ  և էնդեմիկ տեսակներ, օրինակ՝ հայկական ալոճենին, Վավիլովյան աշորան (տարեկան) և այլն:  Արգելոցում հանդիպող ողնաշարավոր կենդանիների 209 տեսակից (որը հայաստանի կենդանական տեսակային կազմի 46%-ն է) 24-ը գրանգված են «կարմիր գրքում»: Թռչնաֆաունան մոտ 130 տեսակ է. դրանց թվում են՝ քարակագավը, սև անգղը, գառնանգղը, կարմրաթև մագլցողը և այլն: Խոսրովի արգելոցի տարացքում կան հայկական ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ, պատմական կառույցների փլատակնեեր:

  Շիկահողի արգելոց

Շիկահողի արգելոցը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրուլեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800 մ բարձրություններում:

Հիմնվել է 1958 թվականին: Տարածքը կազմում է մոտ 10 330 հա: Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով: Արգելոցի տարածքը խիստ մասնատված ռելիեֆ ունի:  Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները: Բուսական աշխարհը ներկայացված է բարձրակարգ բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակներով, որոնցից 70-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Հարուստ է Կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով: Բազմաթիվ են էնդեմիկ տեսակները, որոնցից շատերը կոչվում են Զանգեզուր տեղանունով` Զանգեզուրի տանձենի, Զանգեզուրի զանգակածաղիկ,Զանգեզուրի շնկոտեմ և այլն:  Տարածքի մոտ 94 տոկոսն անտառապատ է: Անտառառաջացնող ծառատեսակներն աճում են արգելոցի ավելի բարձր լանջային տեղամասերում: Այստեղ տարածված ենարևելյան և սովորական բոխին, վրացական և խոշորառէջ կաղնիները, հատապտղային կենին, արևելյան հաճարենին, արևելյան սոսին (Կովկասում միակ սոսու պուրակը): Կան նաև վայրի պտղատու ծառատեսակներ` տանձենի, արևելյան խնձորենի, կենի, հունական վայրի ընկուզենի, լորենի, հացենի, թխկի, թեղի, սալորենի:  Ծառաթփային տեսակներից հանդիպում են բթատերև ինկենին, շագանակենին, կովկասյան խուրման, սովորական նռնենին, թզենին, զկեռենին: Կան 18 տեսակիհազվագյուտ մամուռներ:  Հատկապես հայտնի է բարակ Ֆաբրոնիան: Արգելոցի տարածքում սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը:

Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից` գորշ արջը, գորշուկը, վարազը, այծյամը, գայլը, աղվեսը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, երբեմն բեզոարյան այծը, հովազը: Կենդանիներից շատերը նույնպես գրանցված են  ՀՀ Կարմիր գրքում:

Էրեբունու արգելոց

Մակերեսը 89 հա: Գտնվում է Երևանից 8-10կմ հեռավորությամբ: Կազմավորվել է 1981. վայրի ցորեննի  (Triticum L.) հազվագյուտ գենաֆոնդը պահպանելու նպատակով: Բացի վայրի ցորենի տեսակներից արգելոցի տարածքում հանդիպում են  նաև էնդեմիկ տեսակներ (հիրիկ նրբագեղ, ակտինոլեմ խոշորաբաժակ և այլն): Արգելոցում աճող արարատյան ցորենը և վայրի միահատիկ ցորենը մտել են Հայաստանի Հանրապետության «Կարմիր գիրք»:

Սևան» ազգային պարկ

Կազմակերպվել է  1978թ.: Պահպանության օբյեկտն է՝ Սևանա լիճը՝ իր եզակի ֆլորայով ու ֆաունայով: Մակերեսը 147 448 հա: Ազգային պարկի հիմնական մասը կազմում է Սևանա լիճը (125 000 հա), որը կովկասյան տարածաշրջանի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն է: Լիճը գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Մինչև 1930 թ. լճի մակերեսը կազմում էր 1416 կմ2, իսկ արհեստական իջեցումից հետո 1250 կմ : Շրջապատված է Արեգունու, Սեվանի, Գեղամա, Վարդենիսի և Փամբակի լեռնաշղթաներով: 28 մեծ և փոքր գետեր հոսում են դեպի Սևան հարակից լեռների հետ կազմելով մի ամբողջական եզակի էկոհամակարգ:

Արփի լիճ ազգային պարկ

Արփի լիճ – Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող լճերից է։ Սևանա լճից հետո հանրապետության ամենախոշոր ջրավազանն է։ Այն գտնվում է Աշոցքի սարահարթում, 2020 մ բարձրության վրա։ Նրա հայելին զբաղեցնում է ավելի քան 20 քկմ մակերես, ջրի ծավալը 105 մլն խմ է։ Սնվում է աղբյուրներից և գետակներից։ Ձմռանը սառցակալում է։ Լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը։ Ջրերը օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Այստեղ բազմանում են ծածան և խրամուլ ձկնատեսակները։

Արփի լիճն իր ներկայիս վիճակով մարդու միջամտության արդյունք է։ Ախուրյան գետի հունում, լճի ելքի մոտ կառուցված 10 մ բարձրության ջրապատնեշի շնորհիվ, բարձրացել է լճի մակարդակը և ավելացել կուտակվող ջրի քանակը։ Դա կարգավորում է Ախուրյան գետի հոսքը և հնարավորություն է ստեղծում ավելի շատ ջուր տրամադրել ոռոգման համար։

Ըստ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող  տարածքների (ԲՀՊՏ) կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի, “Արփի լիճ” ազգային պարկը  (Շիրակի մարզ) ընդգրկում  է  Եղնախաղի լեռնաշղթայի արեվելյան, Ջավախքի լեռնաշղթայի հարավ արեւմտյան լանջերը, դրանց միջեւ ընկած մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային խոնավ տարածքները, Արփի, Արդենիս լճերը եւ Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազաններն ու ողողատները: Պարկում ընդգրկված են նաեւ Աշոցքի կաղամախու անտառները, Կապուտան եւ Ակնա լեռնային լճակների էկոհամակարգերն ու Հայաստանի ջրաճահճային հանդակները:Նշված տարածքներում պահպանվում են հնագույն ժամանակներից մեզ հասած հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, հովազը,”Միջազգային կարմիր գրքում” գրանցված Դարեւսկու իժը և բազմատեսակ ջրլող թռչուններ: Այդ տարածքում են աճում “ՀՀ կարմիր գրքում” գրանցված ալպյան մանուշակը, գիհին, պտենին, ալպիական, սուբալպիական  եւ ջրաճահճային արժեքավոր  բույսեր: Նշված տեղանքներում են հանգրվանում նաեւ հազվագյուտ թռչնատեսակներ:

Ստեփանավանի Դենդրոպարկ

Դենդրոպարկը գտնվում է Ստեփանավանից 12 կմ հեռավորության վրա։ Անշուշտ դա Հայաստանի բնության ամենաուշագրավ հատվածներից է:

Բուսաբանական այգու տարածքը կազմո ւմ է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից: Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից` Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն: Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից: Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ:

Ծովի մակարդակից 1550մ բարձրության վրա գտնվող այգին ունի ցուրտ կլիմա: Անձրևի տեղումները կազմում են տարեկան 550մմ: Դեկտեմբեր ամսից մինչև մարտ այստեղ ձյուն է նստած: Բույսերի այս հավաքածուն իրենից գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում` հնարավորություն տալով ուսումնասիրել նոր կլիմայական պայմաններում աճող բույսերի զարգացման փոփոխությունները:

Այգին հիմնադրել է 1931թ.-ին Էդմոն Լեոնովիչը: Նա աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984թ., որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին: 1998թ-ին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։ Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր:

Իր գոյության ընթացքում ավելի քան 2500 բուսատեսակներ են փորձարկվել` ձգտելով գտնել նոր տեսակներ, որոնք կարող են աճել այստեղ: Ներկայումս միայն 500 բուսատեսակ է հարմարվել այս ծայրահեղ բնական պայմաններ ունեցող տարածաշրջանում:

Հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան: Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում: Համաձայն բուսաբանների կարծիքի, հասուն տարիքում այդ հսկաների բները իրար են կպնելու, սակայն արդեն անհնար է միմյանցից հեռացնել դրանք:

Այգին մի հիասքանչ վայր էր, որն՝ իր գեղեցիկ բնությամբ, մաքուր օդով ու թռչունների երգով, ինչ-որ մի հեքիաթի մեջ է գցում այցելուին: Կարելի է անվերջ զբոսնել ծառուղիներով ու չձանձրանալ:

Փորձենք ավելի ուշադիր և հոգատար լինենք մեր շրջապատող աշխարհի նկատմամբ, որպեսզի չբացվեն այսքան շատ արգելոցներ: Չվոչնչացնենք բոլոր բույսերը և կենդանիները, որպեսզի նրանք լինեն մեր կողքին այլ ոչ արգելոցներում, և այն վայրերում որտեղ մենք շատ հազվադեպ կարող ենք տեսնել:

Օգտագործված ցանկ`

https://sites.google.com/site/wikilsnatureofarmenia/hayastani-bnutyan-hatuk-pahpanvog-taracknere/–9

http://www.navasardtours.com/?page_id=1145

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Վերջին ժամանակներում շատ ակտիվ գործունեություն են վարում ՀՀ լրատվամիջոցները: Նրանց անհանգստացնում է քաղցրամ ջրի պաշարների թանգացումը ՀՀ-ում: Նրանք անիմաստ են համարում այն իրականությունը, որ մոտակա ժամանակներում ոչ միայն Հայաստանում այլ ամբողջ աշխարհում լինելու է խնդիր`խմելու ջրի վերացման հետևանքով:
Ջուրը օգտագործվում է կյանքի բոլոր բնագավառներում`տնտեսության, արդունաբերության, առևտրի, շինարարության, արվեստը`<<որտեղ մարդ այդտեղ ջուր>> և հենց միայն դրա համար պետք է լուրջ վերաբերվել այս խնդրին : Թեպետ շատերն էլ ասում են, որ Հայաստանը ունի մեծ ջրի պաշարներ, բայց պետք չէ մեռանալ այն փաստը, որ ջրի պաշարների մեծ մասը արտահանվում է: Սա էլ է խնդիր ՀՀ-ի համար: Եթե մենք չունենք այն պաշարը, որը ունեինք մի քանի տարի առաջ, պետք չէ այդքան տոննաներով ջուր արտահանել,պետք է մտածել մեր տնտեսության, կենցաղի, ի վերջո մարդկանց մասին:
Քաղցրահամ ջուրն աշխարհում ձեք է բերել ռազմավարական նշանակություն և միջազգային հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոն: Թեպետ այդ ռեսուրսը ասում են, որ վերականգնող է, բայց նրա պաշարներն արդեն դասվում են սպատվեղ ռեսուրսների շարքին, քանի-որ ավելի շատ են աղտոտվում և կորցնում իրենց պիտանելությունը, մեծանում են նրա օգտագործման ծավալները, թուլանում է վերարտադրությունը: Կարդացի նաև, որ անսպառ է միայն Համաշխարհային օվկիանոսը, սակայն դա էլ մարդու կողմից կարող է դառնալ սպառվող միջոց:
Այս խնդրին անրադարձել է նաև ՄԱԿ-ը:
ՄԱԿ-ի շրջանակներում «մաքուր ջուր» հիմնախնդրի ուսումնասիրությունների մեջ հաշվի է առնվում այնպիսի ցուցանիշ, ինչպիսին է վերցված ջրի հարաբերությունը նրա առկա ընդհանուր ծավալի նկատմամբ՝ ըստ տարվա հաշվարկի: Համաձայն ՄԱԿ-ի փորձագետների տվյալների, այն երկրները, որոնք օգտագործում են իրենց ջրային պաշարների 10 տոկոսից պակաս քանակը, որևէ դժվարության չեն հանդիպի ջրային ռեսուրսների շահագործման հետ կապված: Եթե այդ չափանիշը գերազանցում է 10-20 տոկոսը, ապա կանգնում են որոշակի սահմանափակումների առաջ, իսկ եթե կայուն կերպով գերազանցում է 20 տոկոսը, ապա սրվում է հիմնախնդիրը, որն ուղեկցվում է նրա որակի վատացմամբ: Լուրջ անբավարարություն է ստեղծվում, երբ ջրի օգտագործման ծավալները անցնում են եղած պաշարների 40 տոկոսից: Այս դեպքում ջուրը դառնում է տնտեսական զարգացումը սահմանափակող գործոն:
Ինչպես միշտ այդպես էլ հիմա ՀՀ-ն ունի բացիթողի վիճակ` խմելու ջրի և ընդհանրապես ջրային ռեսուրսների վրա պետական վերահսկողության իսպառ բացակայությունն ու բացիթողի վիճակը անմիջականորեն շոշափում է մեր ժողովրդի կենսական ու պետական անվտանգությունը: Անհապաղ ու հրատապ խնդիր է դարձել այդ կորուստները կասեցնելու անհրաժեշտությունը, քանի դեռ աղետի առաջ չենք կանգնել: «Վճարիր և ինչ ուզում ես արա» սկզբունքը չի կարող կիրառվել հայ ժողովրդի կենսական ռեսուրսների վրա, հատկապես երբ վճարված գումարը չի օգտագործվում պետության բարելավման համր այլ գնում է և հայտնվում է բարձր պաշտոն ունեցող անձանց գրպանում: Ջրային պաշարներից երկրի տարածքում առկա 1700 կայուն եւ ոչ կայուն հոսք ունեցող գետերի եւ գետակների ջրերը կազմում են տարեկան 7,5 մլրդ մետր խորանարդ, 115 մեծ եւ փոքր լճերի, ջրամբարների եւ արհեստական լճակների ջրերի գումարային ծավալը հասնում է 35 մլրդ մետր խորանարդ, որից 32 մլրդ-ը կուտակված է Սևանում: Ջրի մեծ պահեստարան է նաև Արարատյան դաշտի ընդերքի ավազանը, որտեղ պաշարը (Թուրքիայի մասի հետ միասին) կազմում է մոտ 27 մլրդ մետր խորանարդ (առանց գրունտային ջրերի): Հանրապետության մյուս շրջաններում եղած ստորերկրյա ջրերի գումարային ծավալը կազմում է 500 մլն մետր խորանարդ:
Ջրային պաշարներից երկրի տարածքում առկա 1700 կայուն եւ ոչ կայուն հոսք ունեցող գետերի եւ գետակների ջրերը կազմում են տարեկան 7,5 մլրդ մետր խորանարդ, 115 մեծ եւ փոքր լճերի, ջրամբարների եւ արհեստական լճակների ջրերի գումարային ծավալը հասնում է 35 մլրդ մետր խորանարդ, որից 32 մլրդ-ը կուտակված է Սևանում: Ջրի մեծ պահեստարան է նաեւ Արարատյան դաշտի ընդերքի ավազանը, որտեղ պաշարը (Թուրքիայի մասի հետ միասին) կազմում է մոտ 27 մլրդ մետր խորանարդ (առանց գրունտային ջրերի): Հանրապետության մյուս շրջաններում եղած ստորերկրյա ջրերի գումարային ծավալը կազմում է 500 մլն մետր խորանարդ:
Սակայն պատկերն այլ է: Ըստ վերջերս Երևանում կատարված ուսումնասիրությունների, մայրաքաղաք մտնող խմելու ջրի 77 տոկոսը կորչում է: Կասկած չկա, որ նույն պատկերն է նաեւ մյուս մարզերում եւ քաղաքներում: Բացի սրանից, Արարատյան դաշտի ընդերքի ջրի բարբարոսական կորուստը ոչ ոք չի չափում, մինչդեռ հարթավայրի մի շարք բնակավայրերում ճնշումային արտեզյան ջրերը խմելու եւ ոռոգման նպատակով խոշոր տրամաչափի խողովակներով մակերես են դուրս գալիս առանց պոմպերի՝ ինքնաբուխ, եւ փականներ չունենալու պատճառով ամբողջ տարին անարգել հոսում են գյուղամիջյան եւ դաշտամիջյան առուներով դեպի գետերը` միաժամանակ բարձրացնելով գրունտային ջրերի մակարդակը եւ ուժեղացնելով հողերի էրոզիան եւ երկրորդային աղակալումը: Օրինակ, Գայ գյուղին մերձակա դաշտում այդպիսի մի փական չունեցող խողովակից ջուրն անընդհատ
Այսպիսով, Հայաստանի տարածքում գոյություն ունեցող 70 մլրդ մետր խորանարդ ջուրը օգտագործման ներկա մակարդակով եւ տեխնոլոգիաներով «բավարարում» է ժողովրդի կենցաղի եւ արտադրության բոլոր պահանջները` միաժամանակ ապահովելով գետերի և ավազանների ինքնամաքրումն ու էկոլոգիական վիճակը: Եւ եթե այս ջրերը օգտագործվեն խնայողաբար եւ նպատակային կերպով, ապա անհանգստություն չէր առաջանա այդ կենսական ռեսուրսի վերարտադրության նկատմամբ, եւ Հայաստանը այս տեսանկյունից չեր ունենա ոչ մի խնդիր:

Սևանա լճի հիմնախնդիրները

Սևանա լիճը աշխարհի քաղցրահամ ջրի պաշար ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է (1897 մետր): Իր մեծությամբ Հայկական լեռնաշխարհում երրորդ , Կովկասում՝ ամենամեծ լիճն է: Լիճը նախկինում կոչվել է Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով: Ներկայիս անվան հետ կան բազմաթիվ լեգենդներ և պատմություններ: Սևանը Կազմված է 2 անհավասար՝ հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան մասերից, որոնց պայմանականորեն անվանում են Մեծ և Փոքր Սևաններ: Լիճը ունի տեկտոնահրաբխային ծագում; Լճի ջուրը քաղցրահամ է, հայտնի են սիգ, իշխան ձկնատեսակները, որոնք սակայն կանգնել են ոչնչացման եզրին:
Ներկայումս Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակ, որոնցից խոշորներն են Մասրիկը, Արգիճին, Ձկնաձորը, Գավառագետը, Գեղարքունիջուրը, Ճակքարը և այլն, լճից դուրս է գալիս ընդամենը մեկ գետ՝ Հրազդանը: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, էներգետիկայի եւ տնտեսության այլ ճյուղերի զարգացումը սերտորեն կապված է Սևանա լճի ջրային ռեսուրսների օգտագործման հետ, հատկապես նրա քանակական եւ որակական հատկանիշների հետ:
Սևանա լիճը իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվում է խմելու համար բարձրորակ բնական ջրամբար և այդ տեսակետից՝ ՀՀ ռազմավարական գերակայական նշանակություն ունեցող բնական պաշար:
Ցավոք, սկսած 30-ական թվականներից Սևանա լճի ջրի ինտենսիվ և ոչ հաշվենկատ օգտագործման հետևանքով խախտվել է լճի հավասարակշռությունը՝ առաջ բերելով ջրակենսաբանական պրոցեսների և ամբողջ էկոհամակարգի խաթարում, որի շարունակման դեպքում վտանգվում է Սևանա լճի՝ որպես քաղցրահամ ջրամբարի գոյությունը: Եվ հենց 30-ականներից գլուխ բարձրացավ Սևանի խնդիրները, որոնք թվում են անլուծելի: Դրանք բազմաթիվ են: Այդ խնդիրներից կարևորագույներից մեկը ձկնապաշարի վերացման հարցն է: Մի հոդվածում կարդացի, որ ձկնային պաշարների առումով այսպիսի վտ վիճակ լճի պատմության մեջ չի գրանցվել: Ինպես գիտենք Սևանը հայտնի է իշխան ձկնատեսակով, որը կանգնել է ոչնչացման եզրին:

Ձկան վերացման հիմնական պատճառը սկզբնական շրջանում ափամերձ գոտու վերացումն էր, որտեղ գտնվում էին իշխանի հիմնական ձվադրավայրերը, հետագայում` որսագողության ավելացումը: Սևանում բնակվող իշխանի 4 ցեղատեսակներից 2-ը` ձմեռային բախտակը և բոջակը, անվերադարձ կորել են, իսկ գեղարքունին և ամառային բախտակը մնացել են` ի հաշիվ արհեստական վերարտադրության: Սևանի էնդեմիկ տեսակներից` կողակի և բեղլուի վիճակն էլ այսօր բարենպաստ չէ: Օգտագործման պաշարներ գոյություն չունեն: Խեցգետինի պաշարները նույնպես նվազել են որսի ավելացման պատճառով: Նվազել են նաև կարասի պներաշարը, որոնք քիչ թե շատ լավ վիճակում էին:Այդ վատ վիճակի պատճառ է նաև ձկնագողությունը:
Սեւանի ձկնապաշարների պահպանման նպատակով վերջերս ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց արգելել Սեւանա լիճ թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը:
Լճի վատթարացման պատճառ է նաև հանքերի գործածումը: Այդ հանքերից երկուսն են, որ ազդում են լճի վրա`Սոտքի ոսկու հանքավայրը, Շորժայի դունիտ-պերիդոտային հանքավայրերը:
«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն արգելում է հանքանյութի վերամշակման գործունեություն Սևանի ավազանում, ինչն ուղղակիորեն վերաբերվում է տվյալ ձեռնարկությանը, քանի որ մանրացումը եւ գրավիտացիոն բաժանումը վերամշակման ընթացքի արտադրական փուլի մաս են կազմում
ապարի մի մասը, որը ընկերությունը Սևանի համար «էկոլոգիական ֆիլտր» է համարում, կարող է վտանգ ներկայացնել Սևանի ջրահավաք ավազանի համար, քանի որ այն արդյունահանվել է բնական էկոհամակարգից, մանրացվել է տեսակավորման գործընթացում, պարունակում է ծանր եւ տոքսիկ տարրեր, եւ, ըստ էության, թափոն է
հանքավայրի շահագործումը ոչնչացնում է Արեգունի լեռնաշղթան, որը լճի էկոհամակարգի եւ լանդշաֆտի անբաժանելի մասն է :
Եթե պահպանվեն այս կանոները, ապա փոքր ինչ կվերականգնվի լճի վիճակը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այսպիսով` Սեւանա լճի ջուրը ներկայումս հեռու է մաքուր ջուր համարվելուց: Մարդկային գործոնը մեծապես նպաստել է լճի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: ՀՀ կառավարությունը չի կարողանում լուծում տալ լճի խնդիրներին: Երրորդ գործոնն էլ ղեկավարների վատ աշխատանքն է կամ աշխատելու ցանկության բացակայությունը, քանի որ լճի ափերը ըստ պատշաճի չեն մաքրվել մինչեւ լճի մակարդակի բարձրանալը, եւ բազմաթիվ ծառեր ու թփեր մնացել են լճի մեջ` իրենց հերթին նպաստելով լճի ճահճացմանը:

Օգտագործված գրականության ցանկ`
http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1676&lang=arm
http://www.panarmenian.net/arm/details/56484/
http://blog.ecolur.org/2011/09/%D5%BD%D5%A5%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1-%D5%AC%D5%B3%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/
http://www.louysworld.com/archives/18711
http://giteliq.am/%D5%BD%D5%A5%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1-%D5%AC%D5%B3%D5%AB-%D5%A7%D5%AF%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A3%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%AB%D5%B6%D5%BF/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: