Պետության դիրքորոշումը, դիրքը, կարգերը կախված են հասարակությունից: Առողջ հասարակությունը ունի առողջ պետություն, որը ամեն բանի հիմքն է: Մի փիլիսոփա ասել է. <<Հսարակությունը պետության օրգանիզմն է, այդտեղ յուրաքանչյուրը պետք է կատարի իր գործառույթը>>: Չեմ կարծում, որ աշխարհում կա իդեալական պետություն կամ հասարակություն: Բոլորն էլ ունեն իրենց խնդիրները և դժվարությունները: Ես նույնպես կազմում եմ հասարակության մի մասնիկ: Ինչ-որ չափով համախմբված մի հասարակության մասնիկ: Յուրաքնչյուրս ինչ-որ չափով առանձնանում ենք հասարակությունից, սակայն առանց մեզ հասարակություն գոյություն ունենալ չի կարող:
Սկզբում ցանկանում եմ խոսել մեր հասարակության << ոչ առողջ >> լինելու մասին: Քանի որ մենք չենք կազմում պետության հիմքը, չենք ադապտացվում նրան և վերջապես չունենք սեփական կարծիք, լսելով ուրիշների կարծիքը, դարձնում ենք այն ճշմարտություն և փաստ և առաջնորդվում դրանով:
Հասարակության 89 % ապրում է ապրելու համար` չունենալով ձգտում և նպատակ: Հասարակությունը չի պայքարում լավի և պայծառի համար, ընդհակառակը` կամ դոփում է նույն տեղում կամ ետ է գնում: Սա մեր հասարակության հիմնական թերությունն է, որը ոչնչացնելու համար պետք է գնահատենք մեզ, մեր կյանքը և մեզ շրջապատող հասարկությունը: Պետք է փորձենք հասկանալ յուրաքանչյուրիս: Չէ որ մենք մի << ընտանիք >> ենք, որտեղ մեկը մյուսին պետք է օգնի և աջակցի:
Քանի որ մենք ապրում ենք փոքր երկրում հետևաբար մեր հասարակությունն էլ է փոքր, լուրերը շատ արագ են տարածվում և այդ իսկ պատճառով հասարակությունը յուրաքանչյուր անդամի անձնականը դարձնում է մասսայական:
Ցանկանում եմ տեսնել իմ հասարակությանը գնահատող, ժպերես և անցյալով չապրող:




