Գրականություն

Սերը Չարենցի պոեզիայում

Կարդալով Չարենցի սիրո  բանաստեղծությունները` մի բան պարզ դարձավ ինձ համար: Չարենցը այն մարդկանց թվին էր պատկանում, ովքեր սիրում էին խելագարի պես…միայն նրան և վերջ… ասում ու նվիրում սիրո խոսքեր և բանաստեղծություններ…: Սիրո հուշեր, որոնք ունենք գրեթե բոլորս և կարդալով նրա բանաստեղծությունները, զգում ենք սիրո շունչ` գրեթե բոլորս:

Երբ առաջին անգամ բացվեց
Սիրո գարուն արեւավառ,-
Երբ ես տեսա ծաղիկ ու սեզ՝
Բացված կյանքում եւ ինձ համար,-
Ինչպես գարնան առու անբիծ,
Ինչպես սիրո քնքուշ քնար,-
Կարկաչելով անցար կյանքից,
Իմ սեր անգին, իմ սեր անմար…

Չեմ կարող ասել, որ Չարենցը հիմնականում գրել է սիրային բանաստեղծություններ, սակայն ունի բավականին շատ ստեղծագործություններ սիրո մասին: Սիրո մասին … որը ունեցել է Չարենցը: Ինչպես բոլորս, այդպես էլ Չարենցը, գրել է իր բանաստեղծությունները զգալով այդ հզոր զգացմունքը, որը կարծես բիծ է թողում մեր սրտում: Սիրային բանաստեղծություններում նա սերը համեմատել և բնութագրել է բնության հրաշալի պատկերներով և երևույթներով:

Ինչքան որ հուր կա իմ սրտում—բոլորը քեզ,
Ինչքան կրակ ու վառ խնդում—բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում,—բոլո՜րը քեզ…

Մի բանաստեղծությունում նա սիրտն անվանում է ագահ: Բոլորի սրտերն են ագահ… անկասկած… նաև Չարենցինը: Բանաստեղծությունում խոսում է կարոտած ու ագահ սրտի մասին, որը արտասվում ու չի կարողանում համակերպվել այդ մութ աշխարհում:

Աշխարհը մութ ու դժվար, սիրտը կարոտ ու ագահ,
Ուզում է լույս մի աշխարհ, սիրտը կարոտ ու ագահ,
Չի հասկանում, որ չկա, կարծես մանուկ լինի չար.
Գանգատվում է անդադար, սիրտը կարոտ ու ագահ,
Մի խոսք չկա, որ ասես, արտասվում ես ու լռում,
Ա՜խ, չի դառնում կարծր քար, սիրտը կարոտ ու ագահ։

Չարենցը ունի նաև բանաստեղծություն նվիրված Կարինե Քոթանջյանին…իր սիրուն: Այստեղ կարծես նա ահույս ցանկանում է սիրել, սիրվել և չգիտի՝ ինչ անի հիվանդ սերը բուժելու համար… անգամ անիրական բաները փորձում է դարձնել իրական:

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեք գույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

534315_416228091724981_795378743_n_large

 

Դինո Բոցատի <<Սիրո դեմ>>…իրոք`սիրո դեմ

<<Բայց մի սոսկալի դատարկություն արդեն գոյացել էր իրներսում, անտակ մի անդունդ: Ամիսներ շարունակ, սերը`այդ տարօրինակ դատավճիռը, քնած էր ձևացել`մոլորեցնելով Իրենեին: Ու հիմա, չնչին մի բան բավական եղավ, որպեսզի նորից արթնանար:

Դրսում անցնում են մեքենաները, մարդիկ ապրում են, ոչոք չգիտե մի կնոջ մասին, ով իր տան հատակին մեկնված,որպես մի պատժված երեխա, փչացնելով իր նոր շրջազգեստը, արտասվում է դառնագին: Նա հեռու է, այլևս երբեք չի վերադառնա, ամեն ինչ անօգուտ եղավ>>: Սրանք այս ստեղծագործության տողերն են, որոնք կարդացի եւ ընկա, ընկա երեւակայությանս, երազիս, պատրանքիս մեջ: Ու հանկարծ մտածեցի, թե ինչու են մարդիկ ցանկանում սիրել, ինչու, սիրում են, որ տանջվեն, ապրեն հիշողություններով:

Ես չեմ ցանկանում սերը համարել դատավճիռ, սակայն ուզեմ- չուզեմ, դա դատավճիռ է՝ մեծ դատավճիռ՝ մահվան դուռ, կարոտած սիրտ, կարոտած հոգի, որ սպասում է ու սպասման մեջ տեսնում գույն, բայց ինչ գույն, սեր գոյություն չունի… չեմ հավատում ՍԵՐ կոչվածին, ատում եմ սերը: Այնքան եմ ատում, որ սեր բառը լսելիս ցանկանում եմ գնալ ու էլ չգալ, գնալ հեռու այնտեղ, որտեղ սեր չկա… անէանամ այնտեղ, որտեղ չկա այդ զգացմունքը, գնամ այնտեղ, ուր էլ չկան սիրահար զույգեր, որոնց նայելիս ցանականում եմ բղավել՝ հարվածել…մեռնել…միգուցե այդտեղ խանդն է խոսում…Չգիտեմ:

Այս անգամ էլ Բոցատին ապացուցեց իր գրվածքների ուժը, որոնք կարդալիս դրանք մտնում են հոգուդ մեջ եւ խառնում են այն, խառնում, մինչեւ այն, որ ստիպում են ինքնաարտահայտվես ու պրծնես էդ հուզմունքից:

<<Հիշողություւներ, որոնք երբեք չեն ջնջվի

Կգնամ, կանհետանամ, էլ ետ չեմ գա…

Կմոռանամ…>>

Ասեք, որ այս խոսքերն, ասես, նույն ստեղծագործության շարունակությունը լինեն: Ստեղծագործությունը սիրում էր, ատում էր, մեռնում էր, մոռանում էր…մոռացավ….էլի հիշեց ու էլի կեղտոտեց իր գեղեցիկ՝ արդեն իսկ սիրուց մահացած հոգին… բայց մի- փոքր երեւույթ հիշեցրեց էդ <անտեր> հուշին, ու հուշը եկավ…եկավ ու էլ չգնաց, մնաց մինչեւ այն ժամանակը երբ նորից, նոր էջից ուժ կգտնես ու կսկսես նորից ապրել, մոռանալ, շարունակել, շարունակել ապրել…

65502_593135337381878_119511624_n_large

Դինո Բուցատի « Առնետները» կամ ԱՌՆԵՏ իմ պատկերացմամբ

Գրվածք, որը շատ հոգեհարազատ էր իմ ներաշխարհին, պատմություն, որը առաջին հայացքից շատ պարզ է, բայց երբ «մտնում ես» պատմվածքի մեջ հասկանում ես, որ այն իր մեջ պարունակում է խորը փիլիսոփայություն: Դե պարզ է,պատմվածքը ամառանոցի, լավ ժամանակների եւ առնետների մասին է: Այն առնետների, որ վախ էին առաջացնում տանտերերի մեջ: Նրանք այն առնետներն էին, որոնք տհաճություն էին առաջացնում, բայց միեւնույն ժամանակ ոչ մի քայլ չէր կատարվում նրանց ոչնչացնելու համար:

Մտածեցի եւ հասկացա, որ առնետ հենց նշանակում է թշնամի, այնպիսի թշնամի, որից վախենում ես, բայց չես ցանկանում կորցնել, որովհետև հենց այդ թշնամին է քեզ ուժ տալիս, ստիպում, որ դու հասնես բարձունքների, ապացուցես, որ  կարող ես լինել իրենից լավը եւ ուժեղ, բայց վախենում ես կորցնել ուժդ, բարձունքդ, նպատակդ:
Երբ հասկանում ես, որ պետք է ազատվես այդ ԱՌՆԵՏԻՑ համարձակություն չես ունենում քայլեր ձեռնարկել. ամեն անգամ ասում ես՝ մի քիչ էլ, մի քիչ էլ ժամանակ անցնի, ամեն ինչ կփոխվի: Բայց այդ ժամանկը անցնում է, և ոչինչ չի փոխվում, ավելին, շատ ուշ է լինում փոխել, քանի որ այնքան է այդ ԱՌՆԵՏԸ մեծացել, այնքան է արմատ տվել, որ անես չանես մեկ է, չես կարող դուրս պրծնել ճանկերից, այն ճանկերից, որոնք նողկանք են առաջացնում:
Մարդկանց հոգեբանության մեջ կա մի երեւույթ, որը կոչվում է վախ: Վախը ամենաբացասական երեւույթն է աշխարհիս երեսին, քանի որ այն կարող է տանել նաեւ մահվան:  Վախի մթնոլորտում ապրել,  նշանակում է սահմանափակել ազատությունը, մի խոսքով, չապրել: Վախ՝ արտահայտելու իրենց սեփական կարծիքը, վախ՝ սերունդ տալու իրնեց ցանկացած հայրենիքում: Ինչու՞ վախ, թե՞ ազատաֆոբիա, դե պարզ է ինչի համար եմ ասում ազատաֆոբիա՝ ազատ լինելու վախ: Սակայն, եթե այսպես շարունակեմ կստացվի, որ «խորանում եմ» քաղաքականության մեջ: Ինձ թվում է՝հասկացաք, թե  ինչ է վախը հասրակության մեջ:
Մի խոսքով ապրեք առանց ԱՌՆԵՏՆԵՐԻ եվ փորձեք չվախենալ կորցնելուց:

Հովհաննես Թումանյան

ՍԻ՛ՐՏ

Դու գիտես մենակ ճամփեն երկնքի,

Դու գիտես գաղտնիքն երջանիկ կյանքի,

Դու գիտես ամենն ամենից առաջ,

Քո խոսքն է օրենք ամեն օրենքի:

Սիրտ այնքան լավն ես, բայց միեւնույն ժամանակ այնքան վատը, որ ամեն անգամ լսում եմ քեզ ու անում եմ այն ինչ ենթագիտակցությունս թույլ չէր տա: Լսում եմ քեզ, անում եմ այն իչը թելադրրում ես ինձ, բայց ինչի, ինչի…չգիտեմ: Բայց լավն ես  նրանով, որ թույլ ես  տալիս թռչել, ապրել, զգալ ամենավերին զգացմուքը՝ սերը: Թույլ ես տալիս երջանկանալ, դժբախտանալ, մեռնել, վերակենդանանալ, զգալ, շնչել:  Դու ունես մեկ թշնամի դա գիտակցությունն է, որ միշտ ամեն պահի հակառակն է ասում, բայց մեկ է ես լսում եմ քեզ: Դու՝ ես եմ:Սերը դա ցավ է ու տառապանք, ամոթ, զմայլանք, դրախտ ու դժոխք, սերը դա կյանքի ուրախությունն է ու թախիծը, ազատությունն ու ստրկությունը, հոգու խաղաղությունն ու խռովքը:

Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սրտում,
Էնքան տրտում կորած լավերն իմ սրտում…
Չեմ էլ հիշում չար ու խավար էս ժամին`
Երբ են փայլել ուրախ օրերն իմ սրտում:

Յուրաքանչյուրիս սրտը պայքար է: Պայքարում տեղի են ունենում և հաղթանակներ և պարտություններ: Երբեմն չենք նկատում հաղթանակները, բայց երբ տեղի են ունենում պարտություններ ցավ ենք ապրում: Չգիտենք գնահատել և տոնել այդ հաղթանակը: Բայց երբ մեր սիրտը տխուր և խամրած է, մենք չենք նկատում այն մեծ ուրախությունը որ արդեն ներս է մտել առանց թակելու: Բայց երբ նկատում ենք այդ անկոչ հյուրին, մոռանում ենք անկումները և դիմավորում նրան:

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:

Հույս… հույս ունենալով կատարում ենք տարբեր փորձություններ, հաղթահարում ենք դրանք մեծ հույսով, որ ամեն ինչ առջևում է: Երբ ունես նպատակներ և ցանկություններ, որոնք ի կատար չեն ածվում, մարում է այդ <<հույս>> ասվածը: Կարծես հոգնում ես կյանքից և կարծում, որ այն <<վերջացել է>>: Այո… կարծում ես: Բայց ոչ, իրականում այն դեռ շարունակվում է, մարել է միայն այդ պահին: Ամեն անկումից հետո բոլորն էլ այդպես են կարծում: Բայց արդյո՞ք կյանքը ավարտվում է մի անկումից: Ոչ այն շարունակվում է և կավարտվի այն պահին, երբ գա ճիշտ ժամանակը: Ամեն խնդությունից հետո ցավ չի գալիս, իսկ եթե գալիս է ապա մոռացվում է:

Ահա այն քառյակները, որոնք ես առանձնացրել եմ Թումանյանից: Դրանք ինձ դուր եկան իրենց պարզությամբ ու ասելքիով: Այն ասելիքով, որը հոգեհարազատ էր նաեւ ինձ: Որոնք նաև ես ապրել եմ:

c33e311717c0b0e6465b5d9819c7d15f_large (1)

Արամ Պաչյան « Թափանցիկ շշեր» , կամ ողբերգություն

Արամ Պաչյան՝ հայ ժամանակակից գրող, որ ոււղղակի «մտել է սիրտս, եւ դուրս չի գալիս» : Կարդացել եմ նրա բազմաթիվ գրվածքներ, սակայն ամենից շատ ինձ հուզել է «Թափանցիկ շշեր» պատմվածաքը, որը ես անվանում են նաեւ ողբերգոըթյուն: Իրոք խմել առանց սահմանի, խմել ամեն օր առանց գիտակցելու ապագան, խմել առանց սիրելու, խմել լացելու եւ լացացնելու համար, սրանից էլ լավ ողբերգություն՞:

Ինչի համար խմել՞ , ես ինքս դժվարանում եմ պատասխանել այս հարցին,՝ Խմում են, որ աշկարհի բոլոր երեխանները լացեն, որ թթու վարունգ ուտեն, որ…, որ… որ… եւ այսպես որերով գրվածքը շարունակում է իր հուզիչ ընթացքը:  Պատմվածքի հերոսներին կարելի է հանդիպել Երեւանյան գրեթե բոլոր տներում նույն իրավիճակում, նույն պատկերնորով եւ ընթացքով: Շատ կցանականամ, որ յուրաքանչյուր այդպիսին ինչպիսին գլխավոր հերոսն էր  կարդային այս պատմվածքը եւ հասկանային այն ցավը, որ ապրում էին ողբերգողի հարազատները: Պատմվածքում կային որոշակի արտահայտություններ, որոնք կարդալիս նույնիսկ փշաքաղվում էի: Դրանց  թվին է պատկանում տվյալը «Բոլորի մեջ մեռած մարդիկ կան, իմ մեջ այդ մարդը դու ես, հայրիկ» : Մենք հոգոբանություն ունեցող էակներ ենք, որոնց ներաշխարհում ամեն օր ամեն վարկյան ինչ-որ պակասում է եւ ավելանում: Սակայն երբ ավելանում է այն ատելությունը եւ պակասում է  այն վստահությունը, հարգանքը հարազատիդ նկատմամբ ամեն ինչ այլ է դառնում: Այս դեպքում զգացմունքի կորուստ ապրել էր հարազատ հայրը: Հայրդ քո կյանքի տղամարդու իդեալն է, բայց երբ իդեալը չքանում է, երբ հասկանում ես, որ ամանչում  ես սեփական հորիցդ, նա մեռնում է քեզ համար: Չնայած գոյություն ունի ապրում է, շնչում է, բայց դա միայն ֆիզիկական գոյություն է, չկա հոգեկանը որը օգնում է քեզ ապրել՚: Ի պատասխան այս տողերի կար նաեւ այսպիսնը՝«Դու չես կարող ինձ սպանել քո մեջ, ես քեզ լավ գիտեմ, հետո ես քո մեջ եմ ապրելու»: Առաջին հայացքից թվում է թե այս խոսքերը ինքնավստահական են եւ գռեհիկություն են առաջացնում, սակայն, եբր հասկանում ես հոր իրավիճակը անում ես հետեւվություն՝ որ այս խոսքերը ընդամենը հուսադրող  խոսքեր են հոր համար:

Այսքան խոսում ենք հարբեցողության ամսին: Ինչ է դա՞: Մենք հայերս ունենք մի շատ լավ խոսք՝ « Գինին մարդուն չի սպանի, համա շան օրը կգցե »:  Իրոք շատ ճիշտ խսքեր են: Խմիչքը սպանում է աստիճանաբար, կամաց-կամաց: Այն դառնում է կաղվածություն, այլ ոչ թե հիվանդություն: Դրանից կառչում են մարդիկ ձեւացնելով թե հիվանդ են, եթե ունես կամքի ուժ՝ մեծ կամքի ուժ, կարող ես հասնել հաջողությունների,  իսկ եթե քեզ դուր է գալիս այդ իրավաիճակը ապա մեռիր, եւ սպանիր հարազատներիտ քեզ հետ: Տար քեզ հետ դեպի անդունդը: Եսասիրություն մի արա: Ապրիր չկործանելով ինքդ քեզ: Ահա այս հրաշք խոսքերը կտան բոլոր պատասխանները հարբեցողությոն վերաբերյալ՝ «Առաջին բաժակը պատկանում է ծարավին, երկրորդը` ուրախությանը, երրորդը` հաճույքին, չորրորդը` անգիտությանը»

Ավարտելով  ցանկանում եմ մեջբերել սիրելի տողերը.

Ես վազում եմ տուն:
Ես վազում եմ, որովհետև վախենում եմ:
Ես վազում եմ, որովհետև չեմ ուզում տեսնել թափանցիկ շշեր:
Ես վազում եմ, որովհետև ինձ հետ վազում են աշխարհի բոլոր երեխաները:
Ես վազում եմ, որովհետև չեմ ուզում` այսպես լինի:
Ես վազում եմ, որովհետև հայրիկին տնեցիներից թաքում մի բաժակ օղի պիտի տամ:
Ես վազում եմ, որովհետև նա սպասում է ինձ:

Ռեյ Բրեդբերի. Ոչ ցերեկ է, ոչ գիշեր. կամ ատում եմ քեզ՝ հիշողություն

Կարդացի տվյալ գրվածքը, որը կարծես թե ինձ դուր եկավ: Դուր եկավ նրանով, որ այն իր մեջ չեր պարունակում սուտ՝ այն մեծ սուտը, ոչ ռեալ խոսքերը, որը համարյա թե կա շատ գրվածքների մեջ:

«Հիշողությունները ոզնու ասեղների նման մի բան են: Գրողը տանի այդ ամենը: Հեռու հիշողություններից: Նրանք մարդուն դարձնում են դժբախտ, լացացնում են, խանգարում աշխատել»: Ահա այն թևաոր նախադասությունը, որը ես առանձնացրել եմ տեքստի միջից: Իսկապես, որ հիշողությունները կարող են լինել այնքան սուր, որ ամեն անգամ վերհիշելիս ասեղի նման ծակծկեն սիրտդ և ստիպեն զգալ այն ամենը, ինչ զգացել ես անցյալում, գրողը տանի դրանք իրոք, որ նման են ոզնու: Սակայն մեր ուղեղի արխիվները  փորփրելիս  գտնում ես այնպիսի հիշողություններ, որոնք նապաստակի մորթու նման փափուկ են և կարողանում են քեզ նստեցնել և փափուկ հասցնել այտեղ, որտեղ դրանք են՝ երազանքներով լի հիշողությունները:

Հիշոություններ՜, հիշողություններ,՜ Հիշողություններ՜, ինչ եք՞ անում մարդկանց հետ, հասցնում ընդհում մահվան: Սակայն ինչ անի այդ խեղջ ու կրակ հիշողությունը, եթե մարդն է ստիպում ինքն իրեն հիշել դրանք  առանց խղճի խայթ զգալու իր իսկ մտքի հանդեպ: Ահա և վերջ հիշեցի վերջացրի և ինչ՝դատարկաբանություն թե՞ ամողջ մի կյանք ամփոփված մեկ հիշողության մեջ:

Տեքստի հերոսը հիշողությունը համարում էր դատարկ մի երևույթ և չէր էլ մտածում դրանց մասին: Նա ապրում էր մի աշխարհում, որտեղ կյանքը միշտ մոխրագույն էր: Եվ նա ցույց էր տալիս թե իրեն իրոք դուր է գալիս այդ սևը, մուգը, սակայն ամեն կեղծիք մի օր ավարտվում է: Նա էլ ավարտեց և իր կեղծիքը տարավ իր հետ ինչ- որ տեղ, որը հաստատ ավելի լավն էր քան իր մուգ կյաքնը: Հերոսը չուներ անուրջ, չուներ երևակայություն, չեր թռչում երազանքներով, եւ ծիծաղում էր նրանց վրա, ովքեր հավատում էին հրաշքներին և իրոք ուներ երազանք: Իրոք որ  այս սուտ հասարակությունում ապրող մարդը, ինչքան հիասթափված պետք է լինի կյանքից, որ հենց կյանքին անվանի դատարկություն: Դատարկություն՝ երկնային, երկրային այն գեղեցիկ աշխարհի մեջ, որտեղ մենք ապրում ենք ավելի ճիշտ գոյատևում մեր իսկ կեղծիք համարվող երազներով:

Վերջում կասեմ այն տողը, որը ամբողջովին կեզրափակի խոսքս՝ Հիշողությունները երբեք չեն ջնջվում, պահվում են մեր ուղեղում այնքան ժամանակ մինչև ինքդ չես ցանկանում ազատվել դրանցից, իսկ կջնջնվեն արդյոք՝ դա արդեն հարցի մյուս կողմն է:

426262_298320460234133_2013851179_n

Տերյանը և սերը…

Վահան Տերյանը պատկանում է բանաստեղծների այն ցանկին, որոնք հավերժ ապրում են՝ նրանց գործերը անմահ են: Տերյանի հանճարեղ ստեղծագործությունները անկրկնելի ու անփոխարինելի են: Նա գրել է բոլորի համար հասկանալի և ընկալելի լեզվով: Կարդալով Վահան Տերյանի տողերը` առանց նրան ճանաչելու հասկանում ենք, որ եղել է շատ անկեղծ, բարի, նվիրված և նուրբ հոգու տեր մարդ:
Տերյանի գեղեցիկ, քնքուշ և քնարական բանաստեղծություններն անցել են սերնդեսերունդ և դեռ հասանելի կլինեն շատ սերունդների համար: Տասնամյակներ առաջ գրված այս բանասեղծությունները հոգեհարազատ և հաճելի են ցանկացած տարիքային խմբին պատկանող մարդկանց համար:

Խաղաղ գիշերով դու կգաս ինձ մոտ,

Քնքուշ ձեռքերդ ես կհամբուրեմ,

Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ,

Ու հեքիաթային լույսը կըվառեմ…

«Լավ է նրանց համար, ովքեր սիրում են և սիրված են, սիրուց լավ բան չկա»:

Տերյանի համար առաջին տեղում էր սերը: Նա իր ամբողջ կյանքում սիրել և սիրվել է, բայց դրա հետ մեկտեղ սիրո պատճառով հաճախ ունեցել է շատ թախծոտ տրամադրություն: Տերյանը շատ է հիացել կանանցով, գնահատել է կնոջ գեղեցկությունը և շատ անգամներ է սիրել ու սիրահարվել:

Վահան Տերյանի բանաստեղծություններում շատ ենք հանդիպում իրիկնային պատկերների: Նա այնքան պատկերավոր և գեղեցիկ է նկարագրել մարդկային տրտմությունը, երազանքները , հուսահատությունը, քամու մեղմությունը, աստղերի գեղեցկությունը:

Տերյանի բանաստեղծությունները շատ գունեղ են: Նա իր տրամադրությունը արտահայտել է գույներով, նրա սերերը փոխվել են գույների պես:

Դու կգաս ու կրկին հեքիաթով կըդյութես

Լուսերես կըցրես մառախուղն իմ հեգու

Ու ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով,

Որ գիտես … միայն դու …

Ճիշտ է Տերյանի կյանքը շատ կարճ տևեց, բայց նրա ստեղշագործությունները կմնան, որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար:

tumblr_mi0n96COqZ1ri5sq1o1_500_large

1.Ընտրել 3 պատմվածք <<Մեր թաղը>>ից: Ինչ կարող է տալ նման պատմվածքի ընթերցումը ժամանակակից մարդուն:

Նար- Դոսի <<Մեր թաղը>> կարդալիս առաջին զգացողությունը` հուզմունքն է: Երբ կարդում ես այդ հրաշալի ձեռնարկից որևիցե մի պատմվածք զգում ես բոլոր ապրումները  ինչ զգացել են գրվածքի հերոսները:<<Մեր թաղը>>  ձեռնարկից ինձ համար առանձնացրել եմ <<Թե ինչպես բժշկեցին>> գրվածքը, որը նկարագրում է 19-րդ դարի իրականությունը, որը կարող ենք նմանեցնել արդի իրականության հետ: Նույն սուտ իրականության մեջ ապրող մարդիկ, ովքեր ձևացնելով ստեղծում են համբավ`օգտագործելով կողակցի հավատարմությունը:Ինձ համար Նար-Դոսը եղել է, կա ու կմնա հայ գրականության վառ դեմքերից մեկը:

1.Ինչ եք հասկանում գեղարվեստական գրականություն ասելով:

Գեղարվեստական գրականություն նշանակում է կյանքի գեղարվեստական ստացման ձևերից մեկը ,որի պատկերները ստեղծվում են լեզվի միջոցով: Գրականությունը մտնում է նաև արվեստի մեջ: Մինչ գեղարվեստական գրականության առաջանալը գոյություն են ունեցել բանահյուսական տարբեր  տեսակներ: Այդ տեսակների մեջ ժողովուրդը փորձել է  արտահայտել իր պատկերացումները բնության և մարդկության մասին: Շնորհիվ գրականության արվեստի շատ այլ տեսակներ զարգացել են ինչպիսիք են կինոն, թատրոնը և այլն:Գրականության ստեղծագործությունները բաժանվում են 3 մասի` էտիկական, քննադատական,դրամատիկական:Եվ ըստ կառուցվածքի այդ ստեղծագործությունները բաժանվում են արձակի և չափածոի:

2.Ինչ է նշանակում գեղարվեստական արժեք:

Գրականության և արվեստի երկերի կատարելության աստիճան, դրանց որակը մատնանշող հասկացոություն: Գեղարվեստական երկերը տարբերում են իրենց հասարակական և գեղագիտական արժեքով ու նշանակությամբ: Աստեղից էլ ծագում է գեղարվեստականության չափանիշների խնդիրը:Ամենից առաջ պայմանավորված է իրականության էական կողմերի ճշմարտացի  պատկերմամաբ: Գեղարվեստականության համար վճռական նշանակություն ունի նաև այն, թե արվեստագետների աշխարհայացքը որքանով պատմականորեն առաջադիմական է, որքանով խորն է նա թափանցել պատկերող երևույթների իմաստի մեջ:Սակայն նշված գծերը գրականւթյան հիմք են դառնում միայն այն դեպքում,երբ կառուցվածքի, կերպարների և արտահայտչական միջոցների օգնությամբ երկի բովանդակությունը կատարյալ մարմնավորում է ստանում: Գրականության անհրաժեշտ պայմաններից մեկն էլ ստեղծագործության բովանդակության և ձևի միասնությանն է:

Երբ մարդկանց մեծամասնությունը համարում է, որ ինչ-որ բան իրական է, ապա այն իրականություն է դառնում:

Միգուցե մարդկանց մեածամասնության համար պատկերացված իրականությունը շոշափելի և իրական չլինի, բայց երբ դու ինքդ շատ ես մի բանի հավատում և համարում այն քեզ համար իրական,իսկ երբ խոսքը գնում է բազմաթիվ մարդկանց մասին, որոնք հավատում եմ այդ իրականությանը, ապա այն դառնում է բացարձակ իրականություն բոլորի համար:Սակայն մենք համաձայն չենք այս ամենի հետ և կարծում ենք, որ  պետք է լինել իրատես և անգամ շատ ցանկանալով մի բան դարձնել իրականություն և տեսնել այն, որպես իրական, այնքան էլ իրատեսական չէ և նույնիսկ պատկանում է երևակայական ժանրին: Երբեմն մարդկանց համար իրականությունը այնքան էլ  հաճելի չէ, ոմանք ստեղծում են իրենց սեփական աշխարհը, և հավատում են նրան` ինչ իրենք են պատկերացնում և ցանկանում:

Պետք չէ երևակայելով ապրել իրական կյանքում և անիրականը փորձել  դարձնել իրական:

Պետք է լինել նպատակասլաց և աշխատասեր, ձգտումով հասնել իրական, բայց քեզ տվացող անիրական նպատակին:

2R6gaed_large

Leave a comment